Ինչ ազդեցություն կունենա Քուրդիստանի անկախացումը Հայաստանի վրա
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որը Հայաստանի քաղաքական դաշտում ևս քննարկումների մեծ ալիք բարձրացրեց: Հանրաքվեի նախնական տնվյալներով ընտրողների 93 տոկոսը կողմ է քվեարկել անկախանալուն:
Operativ.am-ը Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի և Հայաստանի համար նրա ունեցած նշանակության մասին զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ:
Անդրադառնալով Հայաստանի և Քուրդիստանի միջև եղած հարաբերություններին թուրքագետը նշեց, որ Հայաստանը միանգամայն նորմալ հարաբերություններ է պահպանում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ:
«Նույնիսկ հանրաքվեից առաջ էլ այնտեղ հյուպատոսություն բացելու մտադրություններ կան»,- նշեց Խուդավերդյանը:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում առկա վիճակին նա նշեց, որ իրավիճակը պայթյունավտանգ է:
Նրա խոսքերով Քուրդիստանի անկախացումը առանձնապես փոփոխություն չի ենթադրում Հայաստանի համար:
«Հայաստանի դերը այստեղ կայանում է միայն նրանում, որ Մերձավոր Արևելքի, նաև Իրաքյան Քուրդիստանում ապրող հայերի կյանքին և անվտանգությանը որևէ վտանգ չսպառնա»,- եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը: