Վրաստանն ընդունել է նոր սահմանադրությունը
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ(117 )ընդունել է երկրի նոր սահմանադրությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Վրաստանի խորհրդարանն ավելի վաղ փոփոխությունների նոր փաթեթ էր ընդունել‚ որը կազմվել էր հատուկ Պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից: Նրանք առաջարկում են երկրի կառավարման համակարգը խորհրդարանականի փոխել:
Նշենք‚ որ սահմանադրության նոր տարբերակը երկրինախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները չեն աջակցում: Վերջիններս բանակցությունների ընթացքում փոփոխությունների իրենց տարբերակն են առաջարկել‚ որն իշխող կառավարությունը խոստացել էր հաշվի առնել: