Կանադացի կոմիքսների հեղինակը մեղադրվում է Յանա Կասյանի դաժան սպանության մեջ (լուսանկարներ)
Կանադացի սցենարիստ և անշարժ գույքի խոշոր առևտրային կազմակերպության ժառանգորդ Բլեյք Լեյբելին մեղադրել են իր սիրելիի՝ ծագումով հայ, ուկրաինուհի Յանա Կասյանը սպանության մեջ: Կնոջ մասնատված և արյունաքամ եղած մարմինը հայտնաբերել են նրանց Լոս-Անջելեսյան բնակարանում: Այս մասին գրում է «The Independent»-ը:
Անցյալ տարվա մայիսին 30-ամյա ուկրաինուհի Յանա Կասյանի մայրը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր դուստրը անհետ կորել է: Անվտանգության աշխատակիցները կնոջ մարմինը հայտնաբերել են այն բանից հետո, երբ ջարդել են բնակարանի դուռը, որտեղ նա ապրում էր Լեյբելի հետ միասին: Տղամարդը նունպես գտնվել է հանցագործության վայրում:
Հետաքննության տվյալներով՝ սցենարիստը 3 տարի շարունակ ծեծի և կտտանքների է ենթարկել իր ընկերուհուն: Կինը մահացել է արյան կորուստից: Ինչպես հայտնում է New York Post՝ մահացած կնոջ մարմնի կողքին հայտնաբերել են նաև զույգի նորածին երեխային: Բարեբախտաբար երեխան չի տուժել:
Լեյբելի փաստաբանի խոսքերով՝ մեղադրյալի մոտ առաջ հոգեբանական խնդիրներ չեն եղել:
Ինքը՝ տղամարդը իր մեղքը ժխտում է: Եթե 35-ամյա Լեյբելի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մահապատիժ:
Կանադացին հայտնի սերիական մարդասպանի մասին պատմող «Սինդրոմ» կոմիքսի հեղինակն է, որի տեսարաններից մեկը նման է ոստիկանների՝ Լեյբելի սենյակում տեսած պատկերին: