Դոն Պիպոն, Վստրեչի Ապերը, ու Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը «Մուսալեռ» ռեստորանում չեն հանդիպել. լուրը հերթական զառանցանք է
Shamshyan.com-ը գրում է.երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Meganews.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի և հանրությանը հայտնի Վստրեչի Ապերի՝ իբրև թե հանդիպման մասին, որը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ Արթուր Ասատրյանի, հանրությանը ավելի շատ հայտնի Դոն Պիպոյի կազմակերպված խնջույքի ժամանակ։
Նշված լրատվամիջոցը, հղում անելով իր «լավատեղյակ» աղբյուրին կամ աղբյուրներին, տեղեկացրել է, որ Գ . Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին, որպեսզի ինչ-որ հարցերում վերջինս իրեն սատարի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, «Վստրեչի Ապեր» մականվամբ Ա. Վարդանյանը ոչ մի մտերիմ ու անձնական հարաբերււթյուններ չի ունեցել և չունի Գոռ Վարդանյանի հետ և այդ տեղեկությունները հերթական զառանցանքներն են՝ ուղղված թե Գ. Վարդանյանի, թե Վստրեչի Ապերի և թե Դոն Պիպոյի հասցեին։ Ա. Վարդանյանը անգամ չի եղել նշված լրատվամիջոցի հայտնած ռեստորանային համալիրում, հետևաբար, եթե մարդը այնտեղ չի եղել, ի՞նչ հանդիպման ու հարցեր քննարկելու մասին կարող է խոսք լինել։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/26/1078301/