«Երրորդմասցի Լյովիկի» և 2 ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը առանց ինտրիգների չի անցել
«Երրորդմասցի Լյովիկի» և 2 ընկերների սպանության գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, չէր ներկայացել ընթերականերից Յուրի Գալստյանը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գալստյանը պետք է հարցաքննվեր պաշտպանական կողմի միջնորդությամբ: Ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը հայտնեց, որ նման անձնական տվյալներով անձ գոյություն չունի:
«Խնդրում ենք դատարանին արձանագրել փաստը, որ նման անձնավորություն գոյություն չունի»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մեղադրող Արամ Արամյանը չհամաձայնվեց՝ պնդելով, որ նման անձնավորություն գոյություն ունի:
«Ինձ համար ակնհայտ է, որ այն անձն է ընթերական, որը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել մոտ 1 ամիս առաջ»,- հայտարարեց դատախազը:
Ի դեպ, կա մեկ անձ, որը ՌԴ է մեկնել եղբոր մոտ, մինչդեռ հայրանունն ու ծննդյան տարեթիվը չեն համապատասխանում:
«Լուրջ հանցագործության դեպք է, մի հատ ապացույց չեն բերել, քիչ է, մի հատ էլ ասում են՝ այդ նույն ընթերական է»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն անվրդով մնաց. որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ հույս ունենալով, որ ընթերական կներկայանա դատարան:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 10-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել զենք: