«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության նախահաշիվը կարող է աճել մինչև 1 մլրդ դոլարով
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ սա կապված է գրունտային աշխատանքներով պայմանավորված նախահաշվի վերագնահատման, ինչպես նաև ճանապարհի որակի տեխնոլոգիական պահանջների հետ:
Եթե նախկինում ամբողջ մայրուղին (Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային) 1 մլրդ դոլար էր գնահատվում, ապա հիմա՝ միայն դրա հարավային տեղամասը՝ Արտաշատ և Մեղրի քաղաքների միջև: Հաջորդ տարվա կեսին կպատրաստվի վերջնական նախագիծը և աշխատանքների նախահաշիվը:
Որպեսզի պետությունը չծանրաբեռնվի ամբողջ ճանապարհի համար վարկերով, որոշվել է նաև մասնավոր ներդրողների հրավիրել: Նրանց շահագրգռելու համար մայրուղու որոշ, ամենահարմար հատվածները վճարովի կդառնան, սակայն եթե միայն դրանց համար կան անվճար այլընտրանքներ: Ուստի, ավելի շուտ, ստիպված կլինեն վճարել ապագա լեռնային թունելներով ընթանալու դեպքում: Իսկ եթե անվճար, ապա ստիպված կլինեն պտտվել շրջադարձերով, որոնցով Հայաստանի հարավը հարուստ է:
«Հյուսիս-Հարավ» 4 ուղեմասով մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման երթուղու ժամանակը, ինչպես նաև հեռավորությունը՝ ներկայիս 556-ից մինչև 495 կմ՝ մի շարք լեռնային հատվածների հարթեցման և նորերի՝ առավել ուղիղ հատվածների կառուցման հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը նախկինում 960 մլն դոլար էր գնահատվում, հիմա՝ մոտ 1,5 մլրդ դոլար:
Մայրուղու շինարարությունը սկսվել է 2012 թվականին, սակայն մինչեւ հիմա ամբողջությամբ պատրաստ չէ նույնիսկ առաջին տեղամասը: