Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը դասադուլ են հայտարարել (լուսանկարներ)
Շիրակի պետական համալսարանում դասադուլ են հայտարարել ուսանողներն ու դասախոսական կազմը: Երեկ համալսարանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին ու վարչապետին՝ վրդովմունք հայտնելով ռեկտորի ցուցաբերած կամայականություններից:
ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի կողից նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը արտահերթ հրավիրված գիտխորհրդի ժամանակ պահանջել է անվստահություն հայտնել Հ.Խորիկյանին: