ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։
Աղասի Հակոբջանյանը եւս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարեւորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27 գյուղական համայնքները։
Կարեն Համբարձումյանը հայտնի է նաեւ նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: