Հրապարակվել են Իրաքյան Քրդստանում հանրաքվեի նախնական արդյունքները
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը: Այս մասին են վկայում 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները: Այդ մասին գրում է «РиаНовости»-ն՝ հղում տալով Քրդստանում Բարձրագույն ընտրական անկախ հանձնաժողովին:
«Հաշվարկը շարունակվում է, հաշվել են 282 հազար 17 ձայն: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 93,29 տոկոսը, դեմ՝ 6,71 տոկոսը»,- հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին:
Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս: