«Ելք»-ում խաղաղ չէ. «տղերքը» մի ողջ գիշեր նստել-բանակցել են, Փաշինյանն այլ կարծիքի է
«Իրատես» օրաթերթը գրում է. «Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
Ասում են՝ նաև այնքան էլի չի համապատասխանում իրականությանը այն պնդումը, թե «Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ են: Ճիշտ է, «Ելքը» միասնական հանդես եկավ ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, սակայն դրանից առաջ մի ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, Նիկոլն առաջարկել է ստեղծել «Ելք» կուսակցություն, Էդմոն Մարուքյանը կտրականապես չի համաձայնել: Արամ Սարգսյանը՝ նույնպես:
Ընդ որում, թիմի ներսում, 2018-ին ընդառաջ, որոշակի տարընթերցումներ կան նաեւ հետագա՝ փողոցային, թե «անփողոց» պայքարի մասով»:
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: