Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տևական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը:
Եվ ահա 4 ամիս տևած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն և հանցագործները չկան: Իսկ թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: