Մեդվեդևի այցը ճակատագրական կլինի Կարեն Կարապետյանի համար
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի` 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլև «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով:
Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդևի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, և ինչքան ձգձգվեց հանդիպումը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: