Աշխարհի ամենաթանկարժեք բրենդները. որքա՞ն են գնահատվում դրանք
«Apple»-ը, «Google»-ն ու «Microsoft»-ը «Interbrand Corp»-ի վարկածով 2017 թվականի առաջատար համաշխարհային բրենդների առաջին հորիզոնականներում են հայտնվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Apple»-ն ու «Google»-ն արդեն հինգերորդ տարին պահում են իրենց առաջատարությունը, իսկ «Microsoft»-ը երրորդ հորիզոնականից իջեցրել է «Coca-Cola»-ին:
«Apple» բրենդը գնահատվում է 184.15 միլիարդ դոլար, թանկացել է այս տարի 3 տոկոսով: «Google» բրենդը թանկացել է 6 տոկոսով՝ 141.7 միլիարդով: «Microsoft»-ը ևս ավելի թանկ է գնահատվում՝ մոտ 80 միլիարդ:
«Coca-Cola»-ն մեկ տարվա ընթացքում կորցրել է իր բրենդի արժեքի հինգ տոկոսը: Այն այժմ գնահատվում է 69.3 միլիարդ դոլար և ցանկում չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում: