Հրդեհ՝ Սարչապետ գյուղում. այրվում է 12 000 հակ անասնակեր
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 12000 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը (մոտ 720 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: