38-ամյա կինն ու երեխաները մի քանի օր է՝ տանից դուրս են եկել և չեն վերադարձել. ամուսինը դիմել է ոստիկանություն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որոնվում են ՌԴ քաղաքացիներ, 38-ամյա Ինա Յակովլևան, նրա դուստրերը՝ 8-ամյա Արինա Յակովլևան և 5-ամյա Անի Մարուքյանը: Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ոստիկանություն է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Ա. Մ.-ն և հայտնել, որ կինը իր 2 աղջիկների հետ սեպտեմբերի 19-ին, ժամը 22:00-ի սահմաններերում դուրս են եկել բնակարանից և մինչև այժմ չեն վերադարձել: