Հայերենը կդառնա Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը
Իրաքյան Քուրդիստանում որպես պաշտոնական լեզու քրդերենի, արաբերենի, ասորերենի և էթնիկ թուրքմենների լեզվի հետ կընդունվի նաև հայերենը։
Այսօր Իրաքյան Քուրդիստանում անցկացվում է Իրաքից ինքնավար քրդական շրջանի անկախացման հարցով հանրաքվեն։ Քվեարկությանը մասնակցելու է 5.2 միլիոն ընտրող, ովքեր ապրում են Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ մտնող նահանգներում՝ Էրբիլում, Սուլեյմանիայում, Դահուկում, ինչպես նաև այն շրջաններում, որոնց կարգավիճակը համարվում է վիճելի, այդ թվում՝ Քիրկուկ նահանգը:
Ղեկավարության Գերագույն խորհուրդը հրապարակել է փաստաթուղթ՝ անկախացման դեպքում Իրաքյան Քուրդիստանի ապագա կառուցվածքի մասին, որում շեշտը դրված է տարածաշրջանում բնակվող բոլոր էթնիկ-կրոնական խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքների ապահովման վրա։