Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ նախատեսում է մասնակցել Հայաստանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»- նշել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետն այս հայտարարությամբ պատասխանել է փոխվարչապետ Իգոր Շուվալովի ելույթին, որի ժամանակ վերջինս ասել էր, որ մաքսային վարչարարությունը պետք է կատարելագործվի։