Խոշոր ավտովթար Երևանում. Տիչինայի փողոցում բախվել են Nissan-ն ու Lexus-ը
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Lexus մակնիշի 07 DQ 777 համարանիշի և Nissan մակնիշի 16 OԼ 044 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերութան ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Nissan-ի վարորդը ընդունել է իր մեղավորոթյունը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: