Հայտնի է Թենեսիի եկեղեցում կրակոցներ արձակած անձի ինքնությունը
Ամերիկյան Թենեսի նահանգում Նեշվիլ քաղաքի ոստիկանությունը բացահայտել է ավելի վաղ Անտիոք քաղաքում եկեղեցիներից մեկում կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Ինչպես նշվում է իրավապահ մարմինների թվիթերյան էջում՝ եկեղեցու մոտ կրակ է բացել ծագումով Սուդանից‚ 25-ամյա աֆրոամերիկացի Էմանուել Կիդեգ Սեմոնը‚ ով ԱՄՆ-ում բնակության իրավունք է ստացել 1996 թ.-ին: Հայտնի է‚ որ նա պարբերաբար եկեղեցի էր այցելում‚ որտեղ էլ հենց կրակոցներ է արձակել: Հանցագործության պատճառները պարզվում են: Այնուամենայնիվ ոստիկանությունում ահաբեկչության վարկածը նույնպես բացառված չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր‚ որ Անտիոք քաղաքի եկեղեցու մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան‚ որոնց թվում հոգևորակնն է և նրա կինը: Հարձակվողին վնասազերծել է եկեղեցու ծառայողը‚ ինչից հետո նրան ձերբակալել են: