Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսայում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումները նվազել են 0,28%՝ կազմելով բարելի դիմաց 50,52 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումները նոյեմբերի դրվածքով ընկել են 0,12%՝ կազմելով բարելի դիմաց 56,79 դոլար: