Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավանում բախվել են աղբատար Газ 5310-ը և Volkswagen-ը
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը՝ 15:50-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Երևանյան փողոցում՝ 101 հասցեի դիմաց, բախվել են Volkswagen մակնիշի 35 CQ 954 համարանիշի և աղբատար Газ 5310 մակնիշի 363 LS 37 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։