Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Աշխարհի գավաթի եզրափակիչ երկրորդ պարտիան
Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի շրջանակում այսօր տեղի ունեցավ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիան:
Հայ գրոյսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց չին Դին Լիրենի հետ: Երկու հանդիպումից հետո մրցամարտի հաշիվն է՝ 1-1:
Երրորդ պարտիան կանցկացվի վաղը: