Վայոց Ձորի մարզում 07-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. 27-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 07: 00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդմոն Մարտոյանը Երևան-Մեղրի ավտոճոնապարհի 109-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GԼ 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ոռոգման ջրի համար շահագործվող երկաթե խողովակաշարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Է. Մարտոյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: