Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում այս պահի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում սեպտեմբերի 24-ին, ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան:
Առկա է 7 ծխացող օջախ, դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: