Բաքվում ձերբակալվել են 100-ից ավելի համասեռամոլներ և տրանսվեստիտներ, այդ թվում՝ պաշտոնյաներ
Համացանցի ադրբեջանական տիրույթում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել Բաքվում իրականացված համասեռամոլների և տրանսվեստիտների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ։
Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ Բաքվում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ձերբակալությունների պատճառ է հանդիսացել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդու ՁԻԱՀ-ով վարակվելը ։
Նշեմ, որ սեպտեմբերի 18-ին, Բաքվի կենտրոնում Ադրբեջանի ոստիկանության կողմից ձերբակալվել են ավելի քան 100 համասեռամոլներ և տրանսվեստիտներ։ Ըստ նույն աղբյուրների ՝ ձերբակալվածների մեջ կան նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձինք և պաշտոնյաների որդիներ, որոնց անունները հասկանալի պատճառներով, չեն հրապարակվում։
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք