Պողոսսյանը` ծանրամարտի պատանիների առաջնության չեմպիոն, Մխիթարյանը` փոխչեմպիոն
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 50 կգ քաշային մինչև 15 և մինչև 17 տարեկան ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանը մինչև 15 տարեկանների պայքարում ներկայացնող Արա Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արան, պոկելով 81 կգ և հրելով 105 կգ, երկամարտում գրանցեց 186 կգ արդյունք:
Մինչև 17 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը, պոկելով 91 կգ և հրելով 102 կգ, երկամարտի 193 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
Ի դեպ, մեր ծանրորդների մրցելույթներին Պրիշտինայում հետևում էին հայ խաղաղապահները: