Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստան և Արցախ այցելած միջազգային լրատվամիջոցների լրագրողների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հանդիպեցի Հայաստան և Արցախ այցելած միջազգային մի քանի լրատվամիջոցների լրագրողների հետ:
Զրույցը բավականին հետաքրքիր ստացվեց։ Խոսեցինք Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության, մայրաքաղաքում ապրող սիրիահայ ընտանիքների, ինչպես նաև մեր մայրաքաղաքի զարգացման ծրագրերի, տեսլականի ու անվտանգության մասին։
Կարծում եմ, նման ձևաչափով հանդիպումների ժամանակ կարևոր է ընդգծել, որ գտնվելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, մենք, այնուամենայնիվ, քայլում ենք ժամանակին համընթաց ու նախանշում և իրականացնում ենք հավակնոտ ծրագրեր, որոնք կարող են Հայաստանը և Երևանը շահեկանորեն դիրքավորել թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում»: