Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. ծնված Ա. Խ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել եւ ստացել է 500 դոլար:
Կատարվում է քննություն: