Տարօրինակ դեպք Երևանում. 66-ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում եղբոր հրացանով կրակոցներ է արձակել իրենց տան շան վրա
Shamshyan.com-ը գրում է.Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի թիվ 9 տան բակում նույն հասցեի բնակիչ՝ 66-ամյա Գագիկ Մինասյանը իր մոտ եղած «Տոզ-34 28» տիպի 28 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։
Նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Գ. Մինասյանը ոչ սթափ վիճակում եղբոր անունով հաշվառված հրացանից կրակել է իրենց սեփական շան վրա։ Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, որն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։