Mazda-ն 60 հազար ավտոմեքենա է հետ կանչել ԱՄՆ-ից և Կանադայից
Mazda ավտոարտադրող ընկերությունը ԱՄՆ-ից և Կանադայից 2015 և 2016 թ.-ի արտադրության Mazda-6 մոդելի մոտ 60 հազար ավտոմեքենա է հետ կանչել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ այդ ավտոմեքենաներում ղեկի կառավարման հետ կապված խնդիրներ կան:
Նշենք, որ օգոստոս ամսին Mazda-ն արդեն հայտարարել էր մոտ 80 հազար մեքենաների հետ կանչման մասին, այդ ժամանակ խնդիր էր առաջացել Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների հետ: