Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով (տեսանյութ)
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները՝ Կարեն Դավթյանը և Լևոն Ավետիսյանը:
Եվ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին: