Ամոթ հայերին հրավիրողներին. Բաքվում հայ պատգամավորների դեմ ցույց է կազմակերպվել
Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» բողոքի ցույց է կազմակերպել Հայաստանի ԱԺ պատգամավորների՝ Բաքու կատարած այցի դեմ, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ակտիվիստները հավաքվել են Բաքվի Միլի մեջլիսի շենքի առաջ: Նրանք աղաղակում են «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսները:
Վերջիններս ցանկացել են այրել նաև հայկական դրոշը, սակայն ոստիկանությունը կարողացել է սա կանխել:
Հիշեցնենք, որ Բաքվում «Եվրանեսթի» նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մանե Թանդիլյանը և Արմեն Աշոտյանը: Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել: