Ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել 5-ամյա դարպասապահի հետ (տեսանյութ)
Ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) ակումբներից «Պորտլենդ Տիմբերսը» պայմանագիր է կնքել 5-ամյա դարպասապահ Դերիք Թելեսի հետ: Տեսանյութը հրապարակվել է «AP Sports Outtakes»-ի յութուբյան էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Տղան հայտավորված է եղել առաջնության՝ «Օռլանդո Սիթի»-ի հետ խաղին: Նա կմասնակցի նախախաղային մարզմանը և ֆուտբոլիստների հետ միասին կկատարի ԱՄՆ-ի հիմնը: Պայմանագրի կնքումը հնարավոր է դարձել շնորհիվ «Make-A-Wish» («Ցանկություն պահիր») բարեգործական կազմակերպության ծրագրի, որն օգնում է հիվանդ երեխաներին: Դերիքը երեք անգամ վիրահատվել է գլխուղեղի ուռուցքի պատճառով:
«Մենք կարծում ենք, որ նա ամենավառ երիտասարդ դարպասապահներից է, ովքեր եկել են մեր ակումբ: Ենթադրում եմ, որ մենք կկարողանանք նրան ընդգրկել մեկնարկային կազմում; Ես ասել եմ Թերեսին, որ ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա 20 սեյվ անում»,- կատակով հավելել է «Պորտլանդ»-ի մարզիչ Քալեբ Պորտերը: