Նոր միջուկային փորձարկո՞ւմ. երկրաշարժ՝ Հյուսիսային Կորեայում
Հյուսիսային Կորեայում 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Ренхап»-ին:
Չինական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը զրոյական կիլոմետր խորության վրա է եղել:
Նույն ժամանակ հարավկորեական օդերևութաբանական գործակալությունը ֆիքսել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ հյուսիսկորեակա Քիլջուի շրջանում՝ միջուկային պոլիգոնի մոտ:
Գործակալությունը նշում է, որ դա կապ չունի միջուկային փորձարկումների հետ և բնական բնույթ ունի: