Նոր «iPhone 8»-ի վաճառքը ձախողվել է ողջ աշխարհում
Լոնդոնում նոր «iPhone»-ների վաճառքի առաջին օրը միայն 7 գնորդ է եղել: Սիդնեյում նոր սմարթֆոնը գնել է 30 մարդ, Սինգապուրում՝ 50: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Financial Times»-ին:
Մի քանի տարվա մեջ առաջին անգամ «Apple»-ի երկրպագուները մեծ հերթեր չեն կանգնել «iPhone 8»-ի համար: Նոր սմարթֆոնները աժիոտաժ չեն առաջացրել:
Մինչ այս «Apple» ընկերության նոր սմարթֆոնների թողարկումը միշտ ուղեկցվում էր մեծ հերթերով:
Փորձագետները մարդկանց ցածր հետաքրքրվածությունը մոդելի հանդեպ կապում են նրա հետ, որ «iPhone 8»-ը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ մոդելից: Ռուսաստանում սմարթֆոնները կհայտնվեն սեպտեմբերի 29-ին: