Չինական «Tyanchzhou-1»-ը այրվել է մթնոլորտի խիտ շերտում
Տիեզերանավ «Tyanchzhou-1»-ը, որը իր թռիչքը մեկնարկել էր ապրիլի 20-ին, մթնոլորտում այրվել է: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նավը պատրաստվում էր տիեզերքում մի քանի գործողություններ իրականացնել: Առաջին թռիչքը տեղի էր ունեցել ապրիլին, երկրորդը՝ հունիսին, իսկ երրորդը՝ սեպտեմբերին:
«Tyanchzhou-1»-ը ըստ պլանի պետք է մոտ վեց տոննա բեռ տեղափոխեր տիեզերք:
Այն նաև պետք է ապագայում մատակարարեր «Tyangun-2»-ի համար անհրաժեշտ սարքավորումները: