Ցուկերբերգը վաճառում է «Facebook»-ի բաժնեմասերը
«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է մոտակա մեկուկես տարվա ընթացքում մինչև 75 միլիոն բաժնեմաս վաճառելու իր մտադրության մասին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ես սպասում եմ, որ մենք կվաճառենք «Facebook»-ի 35-ից 75 միլիոն բաժնեմասերը մոտակա 18 ամսվա ընթացքում, որպեսզի ֆինանսավորենք մեր աշխատանքը կրթության, գիտության և իրավագիտության ոլորտում»,- նշել է Ցուկերբերգը:
Նա նաև հիշեցրել է, որ սոցիալական կայքն ի սկզբանե ստեղծվել է որպես ընկերության կայք, սակայն հետագայում կատարեց սոցիալական առաքելության իր դերը: