Էրդողանը քրդերին սպառնացել է` հանրաքվե անցկացնելու դեպքում կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները
Ավարտվեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նիստի ավարտից հետո տարածվել է հաղորդագրություն.
«Իրաքի քրդական կառավարության կողմից անցկացվելիք հանրաքվեն անօրինական է, իսկ նրա արդյունքները անընդունելի են: Այս հանրաքվեն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանն, սպառնում է Իրաքի քաղաքական միասնությանը, տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև տարածաշրջնի խաղաղությանը: Թուրքիան իրեն իրավունք է վերապահում օգտվել միջազգային և երկկողմ կոնվենցիաներով վերապահված իրավունքից հանրաքվեի անցկացման դեպքում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեի անցկացման հրամանն, այլապես կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները»:
Կարեն Հովհաննիսյան.ֆեյսբուք: