Մարդիկ պետություն են ներկայացնում ու պետք է պատվով դուրս գան դրա տակից, քանի որ ամեն սխալ քայլի համար բոլորս ենք պատասխան տալու
Երկրի ներսում կատարվող ցանկացած խնդիր պետք է մնա երկրի ներսում, ու դա չպետք է ցուցադրվի այլ երկրներում, հատկապես թշնամու հողի վրա:
Բաքու այցելած Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի լուսանկարները տարբեր վերաբերմունքի են արժանանում: Իսկ իրականում տվյալ քայլը շատ նորմալ ու ընդունելի է: Ինչո՞ւմն է խնդիրը, որ այլ երկրի ներկայացուցիչները, հատկապես ադրբեջանցիները, տեսնեն, որ մեր պատվիրակությունը շատ համերաշխ է:
Անձամբ ես խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը շատ ողջունելի ու գրագետ այց են կատարում: Տվյալ դեպքում կուսակցությունը և քաղաքական հայացքները ոչ մի կապ չունեն, մարդիկ պետություն են ներկայացնում ու պետք է պատվով դուրս գան դրա տակից, քանի որ ամեն սխալ քայլի համար բոլորս ենք պատասխան տալու, ամբողջ աշխարհը մեզ վրա է ծիծաղելու: Օրեր առաջ դրա վառ օրինակը տեսանք Ալիևի աղջկա կատարմամբ:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: