«Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ». Արթուր Վարդանյանը՝ «Զինված խմբի» գործով վկային
Այսօր` սեպտեմբերի 22-ին, զինված խմբի գործով գործով հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց վկա Իլիչ Թադևոսյանը: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը բարկացավ, երբ նա իր ցուցմունքով նշեց, որ իր հորն Արթուրը ցանկացել է Քեսաբ տանել եւ, երբ նա զանգել է հորը, ինքը վերցրել է հեռախոսը և զգուշացրել այլեւս չանհանգստացնել իր հորը: Արթուր Վարդանյանը վկային հորդորեց սուտ ցուցմունք չտալ՝ զգուշացնելով, որ այլապես քրեական պատասխանատվության կենթարկվի:
«Գիտես չէ, որ կեղծ ցուցմունք տալը լավ բան չի: Քանի՞ անգամ ինձ զանգեցիր դու, ինչ սուտ, իրար հակասող ցուցմունք ես տալիս»,-վկային հարցրեց Արթուր Վարդանյանը: Որին ի պատասխան վկան ասաց. «Մեկ անգամ եմ զանգել, երբ հորս հետ խոսում էիր, հայրս էլ ասաց՝ ես Քեսաբ կգամ, դոշ կտամ, թող ինձ խփեն, բայց քեզ չխփեն: Էդ պահին հեռախոսը վերցրի, ասացի, որ էլ չզանգես, դու էլ ասիր՝ «Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ...»:
Վկան նշեց, որ ավելի ուշ՝ 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել են իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ և հանձնել իր հրացանը: