Պարանոցից վիրավորված վարորդը, չնայած արյունահոսությանը, ուղիղ եթեր է մտել (տեսանյութ 18+)
Չնայած նրան, որ տղամարդուն վիրավորել էին՝ կրակելով նրա պարանոցին, միևնույնն է, նա ուղիղ եթեր է դուրս եկել արյունալի վերքով և սկսել սպառնալ հիվանդանոցի ճանապարհին իր վրա հարձակվողներին: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է հետին պլանում արտասվում ուղևորուհին այն ժամանակ, երբ տուժածն ասում է. «Համարե՛ք, որ դուք արդեն դիակներ եք: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Նախնական տարբերակով՝ տղամարդուն վիրավորել են մրցակից հանցախմբի անդամները: Ուղիղ եթերի ժամանակ նա շարունակել է սպառնալ իր թշնամիներին՝ չմտածելով կանգնեցնել արյունահոսությունը:
Տուժածը նաև հաղորդել է, որ չի դիմի ոստիկանություն, քանի որ «ստուկաչ» չէ: