Հայաստանը և Բահամները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Նախարարները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կխթանի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի միջազգային կառույցներում փոխգործակցությանը։