Ստացվում է՝ Ալիևը ոչ մի կապ չի ունեցել ապրիլյան դեպքերի հետ ու պատկերացում չունի՝ ինչ է նշանակում պատժել բառը
Երբ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը հայտարարում է Հայաստանին պատժելու մասին ու որպես ապացույց ներկայացնում է ապրիլյան մարտերը, ստացվում է, որ Ալիևը իրականում ոչ մի կապ չի ունեցել ապրիլյան դեպքերի հետ ու պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատժել բառը:
Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունը ինձ հաստատ չի դավաճանում, ապա 2016 թվականին անձամբ Իլհամ Ալիևը խնդրեց, որպեսզի Ռուսաստանը միջամտի և հրադադար հաստատվի: Իմ հիշողությունը կրկին ինձ չի դավաճանում ու ես շատ լավ հիշում եմ, որ ապրիլին երկու ուղղաթիռ հարձակման ժամանակ մեր տղերքը այնպես վնասազերծեցին, որ ուղղաթիռները նույնիսկ մեկ անգամ չհասցրեցին կրակել:
Ես հիշում եմ նաև ադրբեջանական բանակի կրակած, բայց չպայթած արկերը, որոնք ադրբեջանցի զինծառայողները չէին կարողացել ճիշտ օգտագործել: Ես հիշում եմ մեր հրետանու փայլուն կրակոցները: Ես էլի շատ բաներ եմ հիշում: Իհարկե նաև հիշում եմ կորցրած 800 հեկտարը ու ես վստահեցնում եմ, որ ցանկացած պահին, եթե լինի հրաման այդ կորցրածը ու դրան գումարած ևս մի քանի հեկտար ժամերի ընթացքում կազատագրեն մեր տղերքը:
Իլհամը այդպես էլ չի հասկացել, որ նույնիսկ իր հերը չի կարողացել պատժել հայերին: Հայերին ու հատկապես հայկական բանակին չեն կարողացել պատժել նույնիսկ սրա հորից առաջվանները՝ էլիչբեյները և աբիևները: Չեն կարող պատժել նաև պատերազմից փախած Հասանովը ու ամբողջ պահեստազորի գեներալները՝ Այդեմիրովի գլխավորությամբ:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք