Ինչո՞ւ է Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռի օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել ՄինՎոդի քաղաքում ծխող ուղևորի պատճառով: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող «Boeing» օդանավը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել ինքնաթիռում և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Ինքնաթիռի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի ուղևորվելիս արտակարգ վայրէջք կատարելու համար թույլտվություն է խնդրել: Քիչ հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում: Այնտեղ կարգազանց ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր թռիչքը: