Հայաստան-Իսրայելի ջերմացումը Ադրբեջանին հունից հանում է
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարևան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլև Արդբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի և պատգամավորների վերջին այցը և այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումը վերջին «համաժողովը»):
«Ափսոս, որ ֆորումի օրերին հայկական կողմի նախագահ Արտակ Զաքարյանը Վաշինգթոնում էր, նա անչափ շատ բան է արել հայ-իսրայելական հարաբերությունների հարցում, ու շատ բան ունենք դեռ անելու՝ թե անօդաչու սարքերի, թե Ցեղասպանության ճանաչման, թե մնացյալ հարցերում»,-ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: