Իրաքյան Քուրդիստանը հայտնել է, թե որ դեպքերում չի անցկացնի անկախության հանրաքվեն նշված օրը
Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է տեղափոխել երկրում անկախության հանրաքվե անցկացնելու օրը, եթե ինքնավարությանը որոշակի երաշխիքներ տրվեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ինքնավարության նախագահի՝ ԶԼՄ-ների հարցով խորհրդական Քիֆախ Սինջարուն:
«Եթե այդ երաշխիքները, հաշվի առնելով Քուրդիստանի այսօրվա իրական դրությունը, տրվեն, ապա մենք հանրաքվեի օրը կտեղափոխենք, իսկ սեպտեմբերի 25-ին դուրս կգանք տոնի, որպեսզի նշենք այդ երաշխիքների ստացումը», - ասել է Սինջարին:
Այդ երաշխիքների թվում են հանրաքվեի արդյունքների նկատմամբ հարգանքը, Իրաքի հետ սահմանի դելիմիտացիան, ջրային ռեսուրսների և վիճելի տարածքների վերաբերյալ քննարկումը։