Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ
Թբիլիսիում անցկացվող Շախմատի աշխարհի գավաթի կիսաեզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը մրցեց ֆրանսիացի գորսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի դեմ:
Կողմերը խաղի 6 պարտիաներում չորոշեցին հաղթողին: Պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի` 4:4:
«Արմագեդոն» պարտիայում ուժեղ գտնվեց Լևոն Արոնյանը: Նա եզրափակչում ուժերը կչափի չինացի գրոսմայստեր Դին Լիրենի հետ: