Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը
Մահացել է «L‘Oreal» ընկերության համասեփականատեր, աշխարհի ամենահարուստ կինը համարվող Լիլիան Բետտանկուրը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում տալով Բետտանկուրի ընտանիքի հայտարարությանը:
Ֆրանսուհի գործարարը մահացել է կյանքի 95-րդ տարում:
Նշենք, որ Forbes-ը ֆրանսուհու ունեցվածքը գնահատել է 44.7 միլիարդ դոլար: Նրա ընտանիքին է պատկանում «L‘Oreal»-ի բաժնեմասերի 33.1 տոկոսը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցնում էր 14-րդ տեղը:
Բետտանկուրի մահվան մասին որևէ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ նա բնակվում էր Փարիզում, իսկ Լիլիանի ամուսինը՝ Անդրե Բետտանկուրը, մահացել է 2007 թ.-ին: