Շերամի փողոցում վթարված ավտոբուսի ուղևորներից 7-ը հոսպիտալացվել են
Yerkirmedia.am-ը գրում է. Այսօր մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում 35 համարի ուղևորատար ավտոբուսը Երևանի Շերամի փողոցում բախվել է պատին։ Նախնական տվյալներով՝ կա 10 տուժած։
Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) բախվել է պատին. 7 տուժած հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: