Մեքսիկայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 273-ի
Մեքսիկայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչև 273-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Մեքսիկայում տեղի է ունեցել երեքշաբթի: Ստորգետնյա ցնցումները ֆիքսվել են տեղի ժամանակով 18:14-ին: Հզոր ցնցումներ են նկատվել երկրի մայրաքաղաք Մեխիկոյում:
Նշվում է, որ միայն Մեխիկոյում մահացել է 115 մարդ, Մորելոս նահանգում՝ 73 մարդ, Պուեբլեում՝44, Մեխիկո նահանգում՝ 13 մարդ, 5 մարդ մահացել է Հերրերոյում և 1 մարդ՝ Օահակեում և այլն:
Reuters-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է տուժել: